Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Հանդիպում Հայաստանի դեղարտադրողների հետ

ՀՀ ԱՆ. Հանդիպում Հայաստանի դեղարտադրողների հետ

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանի դեղարտադրողների հետ: Կողմերը քննարկել են  դեղերի շրջանառության կարգավորման և դրանց հասանելիության ապահովման մի շարք խնդիրներ:

Անահիտ Ավանեսյանը դեղարտադրողներին տեղեկացրել է ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների մասին և առաջարկել ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա քննարկումներում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ դեղորայքային  քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, նաև ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետները, որոնք ներկայացրել են դեղերի գրանցման և պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխանության գնահատման ազգային և Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունները:

Դեղարտադրողների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի ընտրված ձևաչափից՝ ակնկալելով կայուն շարունակական համագործակցություն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ